![]()
Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ իր օբյեկտներում ստուգումների արդյունքում իրեն ոչինչ էլ չի լինի: «Կարեն Կարապետյանն ընկե՞լ էր Ծառուկյանի հետևից, օբյեկտներս 50 հոգով մտնո՞ւմ էին… Էսօր Ծառուկյանին ոչ մի բան չեն կարող անել:
Քամին քարից ոչ մի բան չի տանի:
Ծառուկյանը կայացած, սեփականատեր է ոչ թե մեկ հատի, այլ 47 հատի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Ծառուկյանն ասում է՝ թշնամի չունի, բայց իրեն նախանձում են. «Պարզ է, թշնամի չունեմ, բայց սաղ նախանձում, տրաքվում են: Նախանձողները գիշերը չեն կարող քնել, այդպես էլ մնալու են նախանձ, չկայացած»:
![]()
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր քննարկում էին «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը Իրանից ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանում է պետական տուրք՝ 22 000 դրամի չափով: Սա, ըստ կառավարության, միտված է տեղական ցեմենտ արտադրողների շահերի պաշտպանությանը:
Չեմ ուզում, որ բոլորի համար հասկանալի լինի, ընկալելի լինի 😉
Posted by Taron Chakhoyan on Friday, April 19, 2019
![]()