«Սրանց ձեռքերը համբուրելու փոխարեն ձեռնաշղթաներ պետք է հագցնել.վշտի վաճառականներ».Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը գրում է.

Ես երկու տարի առաջ էի գրել, որ իշխանության թողտվությամբ ու ռևանշիստ արյունռուշտ լեշակերների հովանավորությամբ, ձևավորվում է վիշտը սատանային վաճառած մի կաստա, որը ամեն ինչի ընդունակ կլինի;

Մենք առերեսվեցինք չորս հազար զոհվածների ծնողներից առանձնացված վարձու խմբակի գործողությունների հետ, որոնք կարող են կատարել ոչ միայն բանդիտների հրահանգները, այլ իրենք են դառնում բանդիտներ։

Նայում ես տեսաժապավենները ու համոզվում,որ գործ ունենք կազմակերպված հանցագործության հետ։ Նախ կնոջ միջոցով համոզում են վարչապետի որդուն նստել մեքենա,այնուհետև առևանգում են նրան;

Զգալով կյանքին սպառնացող վտանգը ,տղան նետվում է մեքենայից,իսկ հետևից եկող մեքենայով բանդիտ-ծնողները դիտավորյալ վրաերթի են ենթարկում Աշոտին։

Իմ հինգ աշակերտներ զոհվեցին։ Եթե կարողանայի հանդիպել նրանց ծնողներին, ծնրադիր կխոնարհվեի նրանց առաջ ու կհամբուրեի նրանց ձեռքերը։ Նրանք լուռ տանում են իրենց վիշտը։

Սրանց ձեռքերը համբուրելու փոխարեն ձեռնաշղթաներ պետք է հագցնել։ Սա սպանության փորձ է, որից իշխանությունը հետևություն պետք է անի։ Իսկ ոհմակը ոստիկանության առաջ վայնասուն է բարձրացրել։ Վշտի վաճառականներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ