Միգուցե Սահակյանի ձեռքը կոտրվել է, երբ փախչելիս զարկվում էր ԱԺ միջանցքի պատերի՞ն. Սաֆարյան

Իսկ միգուցե նորաթուխպտգամավորը ձեռքի կոտրվածք ստացել է, երբ փախչելիս, չկարողանալով կառավարել իր գերարագությունը, զարկվում էր ԱԺ միջանցքի պատերի՞ն. չէ՞ որ դա էլ արձանագրված տեսարան է:

Այս մասին՝ րիպատասխանլրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների, թե ԱԺ դաշնակցական պատգամավոր ՄհերՍահակյանը ձեռքի կոտրվածք ունի, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հապա մի տեսեք, թե ինչպես են պասերով խաղում. արդեն քանի պատգամավոր հրապարակային, ենթադրում եմ՝ նաև քննիչին տված վկայություններում պատմել են, որ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակման պահին նորաթուխ պատգամավորի ձեռքի մեջ տեսել կամ նկատել են շողացող առարկա: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցած պատգամավորներն են այդպես հայտարարել: Երեկ, գիտակցելով այդպիսի ցուցմունքների վտանգավորությունը, հրապարակում են ձեռքի լուաանկար՝ փոքր վնասվածքով, ապացուցելու համար, թե՝ ահա, տեսեք, ձեռքով է հարվածել, դրա համար էլ ձեռքի վրա վերք կա: Բայց հավանաբար հասկանում են, որ դա էլ բավարար չէ, ու այսօր հայտարարվում է, թե ձեռքի վրա կոտրվածք էլ կա…. Պարզապես մի բան են մոռացել՝ ձեռքի վնասվածք կամ կոտրվածք կարելի է ունենալ նաև ինչ-որ իրով, օրինակ՝ երկաթյա բանալիով հարվածելու դեպքում էլ… Իսկ միգուցե՞ ձեռքի կոտրվածք ստացել է, երբ փախչելիս չկարողանալով կառավարել իր գերարագությունը, զարկվում էր ԱԺ միջանցքի պատերին. չէ՞ որ դա էլ արձանագրված տեսարան է:

Երեկ Սեյրան Օհանյանից սկսած, Արծվիկ Մինասյանով ու Գեղամ Նազարանով ավարտած պնդում էին, թե զգալով Վլադիմիր Վարդանյանի «հեռահար, բռնի մտադրությունները» և «նրանից եկող վերահաս վտանգը չեզոքացնելու ազնվագույն մտադրություններով» նորաթուխ պատգամավորը «ինքնապաշտպանվել է»:

Դեհ, իհարկե, հանրությունը ահագին զվարճացավ այս վարկածի վրա՝ ընդհուպ առաջարկելով սույն պարոններին տեղափոխել հայ-ադրբեջանական սահման՝ Ադրբեջանի հարձակումները վաղ կանխատեսելու ու դրանց վաղ արձագանքելու նպատակներով, թեպետ շատերն էլ հիշել էին, որ նրանք իրենց այդ կանխատեսիչ զգայունությունը չէին կարողացել օգտագործել, ասենք, 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ, երբ հայտարարեցին, թե Ալիևի հարձակումն անսպասելի էր….

Ինչևէ, սեփական անհեթեթ վարկածը շրջանառության մեջ պահելու համար նրանց քարոզչամիջոցները, օրինակ, այս դեպքում Արմինե Օհանյանի Հրապարակը և Թագուհի Թովմասյանի ժողովուրդը վերջում այսպես են ֆրեյմում/շրջանակում կատարված հանցագործությունը. «Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում միջադեպ էր եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել»: Հասկացա՞ք՝ ծեծկռտուք, այսինքն Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը իրար ծեծել են, երկու կողմն էլ վնասվածք է ստացել, այնպես որ՝ «ինքնապաշտպանվել է»:

Իսկ երեկ Վլադիմիր Վարդանյանը նաև պատմում էր, թե ինչպես այդ այլանդակությունից հետո նույն Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը իրենից խնդրել են հանդարտվել, իրենք խմբակցությունում կքննարկեն ու կապտժեն իրենց պատգամավորին, որովհետև իրենք էլ չեն ողջունում նրա արածը: Ու դուք ո՞նց կհավատաք այս մարդկանց այլ խոստումներին ու հայտարարություններին, եթե նրանք րոպեներ անց կարող են թռնել սեփական խոսքերից:

Մի ոդիսական շատ «տղամարդկային» արարքների ու խոսքերի մասին»:

Հիշեցնենք՝ օրերս ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ