![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Արարատցի կնոջ՝ «էսօր որ մենք կանգնել ենք, էս ժողովրդովս, ու կարողանում ենք խոսալ, այ էդ մեր վարչապետի շնորհքն է» նախադասությունը հազար արժե: Մարդկանց քաղաքական, քաղաքացիական ու բոլոր տեսակի իրավունքների ապահովումն ու հարգումը միլիոն արժե:
Ինձ համար կապ չունի, թե որ քաղաքական ուժին համակրող հատվածն է ցույց ու բողոք անում: Կարևոր է, որ այդ բողոքի ու ցույցի պահանջը իրավաչափ, սահմանադրական ու օրինական լինի: Ամենաթանկը նա է, որ մարդը, անգամ օլիգարխների հիմնարկներում աշխատողները, այլևս կարողանում են փողոց դուրս գալ ու ասել՝ ես/մենք բողոք ունենք, ես/մենք խնդիր ունենք:
Ու սա էր մեր փափագած Հայաստանը: Բա դե շատ էիք ուզում նախկին իշխանություններին գովայինք, անեիք էլի… Կպատերացնեի՞նք, որ որևէ օլիգարխի աշխատողները ռիսկ անեին դուրս գային բողոքի…. Թերևս՝ ոչ…. Որովհետև ով դուրս գար, տեղում աշխատանքից ազատվելու էր նվազագույնը….
![]()
Նախկինում քանի անգամ հայտնի գործարարի աշխատողներ են զանգել՝ թե, Սաֆարյան ջան, մեզ շաբաթ-կիրակի արտաժամյա աշխատացնում են, բայց դրա համար չեն վարձատրում, բարձրաձայնի, բայց չասես մեր անունները, որովհետև կաշխատեն մեզ աշխատանքից: Նույնը՝ Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումներում աշխատողներ… Հիմա, իրոք, իրավիճակ է փոխվել:
![]()