Վարչապետի այցից հետո Դիլիջանի բակերից մեկում շինարարական եռուզեռ է սկսվել

Դեռևս  նախորդ շաբաթ հայտնել էինք, որ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ Դիլիջանի բակերից մեկում ռելոկանտները  շրջակա միջավայրը մաքրում էին աղբից։  Ավելի ուշ վարչապետի տիկինը հրապարակեց նոր կադրեր Դիլիջանից՝ հավելելով, որ ռելոկանտներին միացել են նաև քաղաքացիները։ Հրապարակված կադրերում նկատելի էր նաև վարչապետ Փաշինյանը, ով միացել էր շրջակա միջավայրը աղբից մաքրող ռելոկանտներին։

Սակայն վարչապետի այցից հետո Դիլիջանի բակերից մեկում շինարարական եռուզեռ է սկսվել։  Բանը նրանումն է, որ Դիլիջանում ռելոկանտներին միացած վարչապետ Փաշինյանն առաջարկել է բակի բնակիչներին չափառներից (ցանկապատ) ազատել բակային տարածքը, պայմանով որ այն կբարեկարգվի։  Բակի բնակիչները տվել են իրենց համաձայնությունը, ինչից կարճ ժամանակ անց բակի բարեկարգման շինաշխատանքները սկսվել  են։

Ի դեպ, մեր տեղեկություններով բակի բարեկարգման  աշխատանքները  նախատեսվում է ավարտել մոտ մեկ շաբաթյա ժամկետում։

Ստորև ներկայացնում ենք կադրեր բակի բարեկագման շինաշխատանքներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ