![]()
Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առողջական վիճակը Գերմանիայում նորից վատացել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը մարզվելիս սայթաքել ընկել էր ու վնասել էր արմունկը, ինչից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնում նրան վիրահատել էին: Ձեռքը կոտրած Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին գործուղվել էր Գերմանիա:
Սակայն Գերմանիա գործուղման ընթացքում բարդություններ են առաջացել վնասված թեւի հետ կապված, ինչի պատճառով էլ Ալեն Սիմոնյանը մեկ օր շուտ է վերադարձել Հայաստան, որպեսզի կրկին վիրահատվի:
![]()