![]()
ԲՀԿ առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն Արարատի մարզ գնացել է Range Rover ավտոմեքենայով, որի պետհամարանիշը դիվանագիտական է՝ «36 D009 AM» և պատկանում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը: Այս մասին հայտնում է Փաստերի ստուգման հարթակը:
«Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ նրա՝ Արարատի մարզ կատարած այցի վերաբերյալ։
Ինչպես երևում է տեսանյութում, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այս հանդիպմանը գնացել է Range Rover ավտոմեքենայով, որի պետհամարանիշը դիվանագիտական է՝ «36 D009 AM» և պատկանում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը:
Դիվանագիտական համարանիշով մեքենաները Հայաստանում ունեն որոշակի արտոնություն։ Ճանապարհային ոստիկանությունն այս մեքենաները չի կանգնեցնում, վարչական տուգանքներից ևս այս մեքենաները ազատված են։
![]()
Ուշագրավ է, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարաբերությունները շատ ջերմ են։ Լուկաշենկոն անգամ մասնակցել էր Ծառուկյանի կողմից Աբովյանում կառուցված եկեղեցու բացման արարողությանը», — ասված է նյութում, որտ տեղադրված է Փաստերի ստուգման հարթակի Facebook-յան էջում:
![]()