Կոշում բախվել են թուրքական և հայկական համարանիշներով մեքենաներ․ կան վիրավորներ և զոհ

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford ավտոքարշակը, Ford մակնիշի ավտոմեքենան և թուրքական համարանիշներով Mercedes Travego մակնիշի ուղևորատար ավտոբուսը։ Հաղորդում է shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ Հ․ Հովհաննիսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Mercedes Travego ավտոբուսը, որի մեջ եղել են մեծ թվով քաղաքացիներ, բախումից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բլրակում։ Ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր էր՝ ավտոբուսը կողաշրջվեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ