![]()
Նիկոլ Փաշինյանին այսօր ԵԽԽՎ նիստում հարցեր ուղղեցին Ղարաբաղյան հակամարտության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության մասին՝ ներառյալ ԼԳԲՏ համայնքի իրավունքները։
«Ես ինքս չպետք է լինեմ կոռուպցիայի մեջ։ Աշխարհում չկա մի երկիր, որի ղեկավարն ամբիոնից կհայտարարի, թե կամաց-կամաց սկսում է ներգրավել կոռուպցիայի մեջ։ Ես նաև միշտ ընդգծում եմ, որ կառավարության ղեկավարի, երկրի ղեկավարի կարգավիճակում լինելն իմաստալից է , քանի դեռ ունեմ ժողովրդի վստահությունը», – նշեց նա։
Նրա խոսքով, ինքը, իր ընտանիքն ու հարազատները պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո։
«Ընդամենը 10 օր առաջ քրեական գործ է հարուցվել իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ։ Գործը կքննվի լիարժեք՝ օրինականության և օբյեկտիվության պայմաններում», – հավելեց նա։ Անդրադառնալով արցախյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու պարտավորություններին, նա նշեց, թե այդ մասին ևս մեկ անգամ վերահաստատեց նաև հենց այդ ամբիոնից։
![]()
«Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք Ադրբեջանի նախագահի հետ ազնիվ, կառուցողական խոսակցություն ծավալել։ Ցավոք, ընդհանուր պատկերացումներ չունենք մեխանիզմների մասին, սակայն մթնոլորտ է ստեղծվել, ինչը լավ է», – նշեց նա։ Անդրադառնալով ԼԳԲՏ համայնքին, նա նշեց, թե Հայաստանում բոլորն ունեն հավասար իրավունքներ։
![]()