«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կբացվի գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոն

Փետրվարի 6-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բացվելու է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոն:

Ախտորոշումից մինչև բուժում ու վիրահատություն, վերականգնողական փուլից մինչև երկրորդային կաթվածի կանխարգելում՝ միջազգային չափորոշինչներին համապատասխան բուժծառայությունը կենտրոնում մատուցվելու է ամբողջովին անվճար:

Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Գերժամանակակից տեխնիկայով զինված կենտրոնում աշխատելու են արտասահմանյան առաջատար կլինիկաներում վերապատրաստում անցած մասնագետները:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ