![]()
Երուսաղեմում երեք հրեա ծայրահեղականներ ներխուժել են Վիա Դոլորոսայում գտնվող կաթոլիկ եկեղեցի, զոհասեղանից նետել Հիսուս Քրիստոսի արձանը, պղծել են եկեղեցին և փորձել են հրկիզել այն։ Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի քարտուղար Ներսեհ Ալոյանը։
Եկեղեցու պահակը նկատել է նրանց, և մինչև իսրայելական ոստիկանության ժամանումը փորձել է բերման ենթարկել մեկին։
Այս եկեղեցին, ըստ ավանդության կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակավ լվացել է իր ձեռքերը՝ ասելով, որ հանցանք չի տեսնում։
![]()