![]()
«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այսօր՝ փետրվարի 3-ին, «Հայաստան» խմբակցության կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով անցկացված խորհրդարանական լսումներին։
Բաբաջանյանը գրել է․
«Մի քանի դրվագ դիտեցի այսօր ԱԺ քննարկումից: Հոգի փառավորող է ուղղակի:
Մարդիկ, ում ուղղակի, անմիջական մեղսակցությամբ երկիրը հասել է այս սահմանին, հաթաթաներ են տալիս, հայհոյում են, անիծում են, սպառնում են…
…ու լավ են անում:
Հուսամ՝ ԱԺ նախորդ գումարման ԱԺ գործընկերներս և անձամբ խոսնակ Արարատ Միրզոյանը ևս ըմբոշխնում է այսօրվա քաղաքական իրականությունը:
Այդ ժամանակվա խորհրդարանի նախագահը և նրա գործընկերները ինձ համառորեն համոզում էին քսան տարի Հայաստանի իշխանությունը բռնազավթած ուժերին իրավաքաղաքական գնահատական հեղափոխությունն արդեն տվել է: Մինչդեռ համոզված եմ, որ եթե հեղափոխությունից հետո ձևավորված 7-րդ գումարման ԱԺ-ն իրավաքաղաքական գնահատական տար 20 տարի շարունակ Հայաստանի իշխանությունը բռնազավթած Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, Երկրապահին և շատ այլ ուժերի և անհատների, և որպես դրա հետևանք նրանք զրկվեին առնվազը մի քանի ընտրության մասնակցելու հեռանկարից, այսօր բոլորովին այլ կացություն և քաղաքական միջավայր կունենայինք:
Իշխանությունը նախընտրեց փոքր, նորաստեղծ հեղափոխական ուժերի փոխարեն մարդասպան դավաճանների հետ կիսել խորհրդարանի դահլիճը:
Եւ շատ լավ արեց:
Այսօրվա քննարկումները ցույց տվեցին, որ շատ շուտով Հայհեղկոմի ականատես ենք դառնալու, որի հետ սերտորեն աշխատելու են հակառակորդ «դաշնակիցներն» ու նրանց դաշնակից մեր թշնամիները»:
![]()
![]()