![]()
Ամեն բան կարելի է տեսնել մեր օրերում, անակնկալներն արդեն այդքան էլ գրավիչ չեն՝ մանավանդ քաղաքական դաշտում, բայց երբ երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից Սրբազանը խոսում է մահապարտների մասին, գործող իշխանություններին է մեղադրում ադրբեջանի հետ ինչ որ պայմանավորվածությունների և գործարքների մեջ, դա արդեն անակնկալ անվանելը մեծ ճոխություն կլինի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
«Հասկանու՞մ եք, մարդը չի խոսում 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մասին, չի խոսում այդ պայմանավորվածությունների և նշված կետերի մասով կողմերի պարտականությունների մասին, չի խոսում ստեղծված իրավիճակից իր պատկերացրած ելքերի մասին, այլ բացարձակապես քաղաքական խոսույթով քննադատում է իշխանություններին։
Իսկ թե ինչու՞, փորձեցի այդ հարցի պատասխանը գտնել` հիշելով սույն անձի հետ վերջին և միակ բանավեճս, երբ մտահոգված էր, թե ինչու՞ են իրենց թիվ 1-ին մաքսայինում մուտք և ելքի ժամանակ ստուգում։ Նեղսրտած էր շատ` նախկին իշխանությունների ժամանակ չէին ստուգում»,-ասված է գրառման մեջ։
![]()