![]()
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ աշխատակակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։
ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Դավիթ Առաքելյանը՝ ազատվելով ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից։
Հիշեցնենք ամիսներ առաջ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսի ընթացքում սինքրոն թարգմանության ապահովումը ձախողելու համար ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին նկատողություն էր հայտարարվել:
Որոշումը կայացրել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
![]()