Աշխարհի ամենածեր շունը շուտով կնշի իր 31-ամյակը

Աշխարհի ամենածեր շունը` Բոբին ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Շունը շուտով կնշի իր 31-ամյակը։ Այս մասին հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը։

Բոբին Ալենտեժ մաստիֆի պահակային ցեղատեսակի ներկայացուցիչ է, ծնվել է 1992 թվականի մայիսի 11-ին Պորտուգալիայում։ Շան տարիքը հաստատվում է անասնաբուժական ծառայության և պետական անասնաբուժական տվյալների բազայի գրառումներով։

Բոբի տեր Լիունել Կոստան պատմել է, որ երբ շունը շատ փոքր էր, քիչ էր մնում սատկեր։ Նրան իր եղբայրների ու քույրերի հետ ողջ-ողջ թաղել են, քանի որ ընտանիքում շատ շներ են եղել։ Սակայն Բոբիին հրաշքով փրկվել է։ Նրան մութ մառանում գտել է Լիունել և նրա եղբայրը, որոնք այն ժամանակ երեխաներ էին։ Տղաները թաքցրել են շանը մեծերից, քանի դեռ նրա աչքերը չեն բացվել, որից հետո, տեղական սովորության համաձայն, այլեւս հնարավոր չի եղել ազատվել ձագուկից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ