Այս գիշեր աղի բլիթ ուտելու օրն է.ե՞րբ ուտել աղի բլիթն ու սպասել սիրո հրաշքին

Սուրբ Սարգիսի (նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, երիտասարդների օրհնության օր) օրը Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։

Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդուն, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Ընդունված էր նաև երազանք պահել և մատաղ անել։ Մատաղի միսը փաթաթում էին «ալլա հոցի» մեջ և բաժանում հարևաններին։

Ս. Սարգսի տոնն անդրադառնում էր ոչ միայն խոհանոցի, այլև կենցաղի վրա։ Այսպես, այդ օրը կանայք և աղջիկները չպիտի լվացք անեին, բուրդ գզեին, թել մանեին և այլն։

Մեծահասակները մեկ շաբաթ, իսկ երիտասարդ աղջիկները երեք օր ծոմ էին պահում։ Ծոմը ավարտում էին շաբաթ օրը՝ ոչխար կամ այծ մատաղ անելով և միսը աղքատներին բաժանելով։

Տղայի ազգականները նվերներ և քաղցրավենիք էին նվիրում նշանված աղջկան…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ