![]()
Ինչի՞ մասին եք խոսում, էս ինչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող օրինական իշխանությանը, դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, ձեր ասած խոսքերին տե՞ր եք: Այս մասին Ազգային ժողովում «Հայաստան» դաշինիքի հրավիրված լսումներին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ արձագանքելով ելույթներին:
«Ձեզ թվումա, թե դուք տրիբունալի մասնակից եք, ով եք արա դուք, ձեր դտավճիռը տվել է ժողովուրդը ընտրությունների արդյունքում»,-ասաց նա և նշեց, որ մինչ այս լսումներին ելույթ ունեցողները ոչ թե Լաչինի միջանցքից էին խոսում, այլ ժողվրդի ընտրության սխալ լինելուց:
«Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնաարվորություն չի տալու ձեզ: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի պետական շահեևրից: Ձախողված քաղաքականության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենալու վերադարձնե մեր երկիրը այն ռելսերին, որից դուրս ենք եկել«,-ասաց նա և նշեց, որ այն գործողությունները որոնք փորձում են իրականացնել, դա բերելու է նոր պատերազմի:
Մանրամասները տեսանյութում:
![]()