![]()
Լավրովը կրկին խոսել է Հայաստան ՀԱՊԿ-ի գալու մասին։ Որովհետև «գիտեն», որ նոր պատերազմ է լինելու:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով,որ Ռուսաստանում գիտեն, որ ԵՄ-ում էլ գիտեն դրա մասին:
«Այն Մակրոնը, որը անցած տարի Ռուսաստանին մեղադրեց Ադրբեջանի միջոցով Հայաստանին վնասելու մեջ, ինչից Ռուսաստանի ԱԳՆ-ը հիստերիայի մեջ ընկավ, հենց նույն Մակրոնը Պրահայում ընդունել տվեց ԵՄ դիդորդների երկամսյա առաքելության որոշումը, որը հիմա դարձվում է հատուկ Հայաստանի համար ու երկու տարով:
Ահա թե ինչու Մոսկվան կրկին Ալիևի շուրթերով հարձակվեց Մակրոնի վրա ու տապալեցին Պրագայի ֆորմատը, քանի որ դա նոր պատերազմը կանխելու մասին ու համար էր, որ Մակրոնը գլուխ բերեց:
Իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանի հարավում պետք է, որովհետև Հայաստանի հարավն է Ռուսաստանին պետք։ Ու պետք է ՀԱՊԿ-ն այնտեղ լինի, որպեսզի այլ միջազգային ռազմական առաքելություն չլինի ՄԱԿ-ի մանդատով, ինչը կրկին ակնարկել է Ֆրանսիան 2021թ. Մայիսի 12-ի ագրեսիայի հետո։
Իսկ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության պայմանագիրը բանակցել ու ստորագրել է Ռոբերտ Քոչարյանը 2007թ. և վավերացրել Սերժ Սարգսյանը 2008թ. (ինչպես հասկանում եք ես այդ ժամանակ եղել եմ ԱԺ-ում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և ձևավորել եմ մեր խմբակցության «դեմ» դիրքորոշումը…) 2017 և 2018թ. Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի դեբատներում այս վտանգը ու դա նախատեսող ՀԱՊԿ պայմանագիրը ցուցադրել ու մեջբերումներ եմ կատարել Հ1-ի եթերում:
Բայց դա ոչ մեկի պետք չէր ու հետաքրքիր չէր: Իսկ 2021-ին դա բացատրում էր, թե ինչու էր Կրեմլն ուզում Քոչարյանին բերել իշխանության… Հիմա ՀԱՊԿ-ը Սյունիքում կլիներ ու միջազգային տեղակայման հարցը փակված»,-գրել է Սաֆարյանը:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է: Նրա խոսքով, եթե Երևանը շահագրգռված է, առաքելությունը կարող է ուղարկվել մեկ կամ երկու օրվա ընթացքում։
![]()