«Այլևս ոչ մի կոպեկ»․ կոնգրեսական Շիֆը պահանջել է դադարեցնել Ադրբեջանին ֆինանսավորելը

Սպիտակ տան մոտ նախօրեին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված հանրահավաք է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախի։

Ակցիային մասնակցել է կոնգրեսական Ադամ Շիֆը, որը պահանջել է ԱՄՆ-ից ավելի կոշտ պատասխան տալ Արցախի շրջափակմանը և Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքներին։

«Ոչ մի կոպեկ ավելի, ոչ մի ցենտ ավելի։ Կոնգրեսը պետք է դադարեցնի Ադրբեջանին ֆինանսավորելը»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ