![]()
Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի «Ես ճանապարհորդում եմ առանց COVID-19»-ի բջջային հավելվածը, որն օգնեց վերականգնել քաղաքացիների տեղաշարժը ԵԱՏՄ երկրների միջև համաճարակի սկսվելուց հետո, լավ հիմք է ստեղծում միջսահմանային թվային բժշկության զարգացման համար։ Այս մասին այսօր «Թվային Ալմաթի» ֆորումում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ կարծիքով, չնայած բուն համաճարակի թուլացմանը և ազատ տեղաշարժի վերականգնմանը, «Ճանապարհորդություն առանց COVID-19» հավելվածը լավ հիմք է ստեղծում միջսահմանային թվային բժշկության զարգացման, տեղեկատվության փոխանակման և «բժշկական» թվայնացման համար՝ միժամանակ լիարժեք պաշտպանելով անձնական տվյալներտ»,- «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ասել է նա։
Փաշինյանն առաջարկել է նաև սկսել քննարկել հավելվածը որպես «համաճարակաբանական վահան» գործիք և վստահության մեխանիզմ՝ բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանցման շրջանակներում։
Ըստ նրա՝ գործարկվել է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայկական հատվածը։
«Այսօր հավելվածում հասանելի է նաև Հայաստանի Հանրապետության ազգային հատվածի առաջին ամբողջական տարբերակը։
Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, պատասխանել դրանց, օգտվել «Օգնական» ծառայությունից, ծանոթանալ կարգավորող տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժիններ, կոնտակտային տվյալներ և այլն։ Նաև հիմնական պետական թվային ծառայություններն արդեն հասանելի են «Աշխատեք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայկական ազգային հատվածում»,-մանրամասնել է ՀՀ վարչապետը։
ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամը ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։
![]()