![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավոր խնդիրն է անվանել Ռուսաստանի պահպանումը։
Փետրվարի 2-ին պետության ղեկավարը Վոլգոգրադում հանդիպել է հասարակական հայրենասիրական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
«Մեր հիմնական խնդիրն է ապահովել Ռուսաստանի պահպանումը, պայմաններ ստեղծել նրա առաջանցիկ զարգացման, նրա հզորացման համար…
Բայց այս ընդհանուր նպատակին հասնելու աշխատանքի բաղադրիչներից մեկը, իհարկե, վերածնունդն է, պատմական հիշողության պահպանումը»,- Պուտինին խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։
![]()