![]()
«Ղարաբաղյան հակամարտությունը տասնամյակների պատմություն ունի։ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ 7 շրջան։
Ռուսաստանն առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ դրական չի ընկալել՝ փորձելով պահել տարածքներ, որոնց երբեք չէր հավակնում։ Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն էին պատկանում»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Россия 24-ին ու РИА Новости-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, «Մոսկվան առաջարկել է հակամարտության քաղաքական կարգավորման բազմաթիվ տարբերակներ, սակայն արդյունքում Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը»:
![]()