![]()
«Ձու նետել պետական սիմվոլներ կրող որևէ բանի վրա, ներառյալ՝ մեքենայի, որի վրա Հայաստանի դրոշն է, ու որի ներսում նստած է ՀՀ վարչապետը, բողոքի անընդունելի ձև է:
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Երիտասարդականի անդամ, ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքը Հայաստան արգելելուն:
Խոսելով Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ Սփյուռքում իրականացվող աշխատանքների մասին, այդ թվում՝ ակցիաներ անցկացնելու՝ Սինանյանն ասաց.
«Սփյուռքն այս մասով բավականին ակտիվ է, մի շարք ցույցեր են լինում, ընդհուպ՝ մինչև Ռուսաստանի տարածքում, որը, կարծում եմ, աննախադեպ է: Այս ակտիվությունը պայմանավորված է նաև նրանով, որ մենք՝ բոլորս, ուզում ենք՝ Լաչինի միջանցքը րոպե առաջ բացվի: Սակայն, ցավոք, դեռևս արդյունքի չենք հասել: Մենք շարունակում ենք աշխատել մեր միջազգային գործընկերների հետ»:
![]()