Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել, երկու աշխատակից դանակահարվել են․ Տիգրան Ավինյան

 

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում:

Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ