Լուիս Բոնոն համագործակցելու է ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի հետ՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը

Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու երեկ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական նշանակված Լուի Լ.ին Բոնոն։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մանրամասներ է հրապարակել Բլինքենի որոշումից։

«Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական եմ նշանակում Լուիս Բոնոյին։ Այս պաշտոնում պարոն Բոնոն կաշխատի տարածաշրջանի առաջնորդների հետ՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և հասցեագրելու Ռուսաստանի կողմից ինքնիշխան Վրաստանի տարածքի շարունակական օկուպացմանը: Պարոն Բոնոն հարուստ փորձ ունի, ծառայել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում՝ որպես ժամանակավոր հավատարմատար, Սուրբ Աթոռում որպես ներկայացուցիչ: Նա նաև ծառայել է որպես Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև եղել պետքարտուղարի տեղակալի և պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով տեղակալի խորհրդական։

Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում։

Պարոն Բոնոն երկկողմանի համագործակցություն է ունենալու համախոհ գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության, և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ