Մելիքգյուղը սուբվենցիոն ծրագրով առաջին անգամ գազիֆիկացվում է

Մեիլիքգյուղն իր պատմության մեջ առաջին անգամ կունենա կապույտ վառելիք: Արագածոտնի մարզի այս գյուղը գազաֆիկացվել է սուբվենցիոն ծրագրով, որի 60 տոկոսը պետությունն է հատկացրել, 40-ը՝ Ապարան խոշորացված համայնքը: Գազատարի ընդհանուր երկարությունը 14 կիլոմետր է, որից 6.5 կիլոմետրը` գյուղամիջյան, 7.5-ը բարձր ճնշման խողովակներն են:

Հարություն Գուլյան (Արագածոտնի մարզպետի տեղակալ) — Համայնք և պետություն համագործակցության արդյունքում կատարվել են գազաֆիկացման աշխատանքներ, ծրագրի ընդհանուր արժեքը 170 միլիոն է: Ծրագրով այնպես է, որ քայլ առ քայլ բոլոր գյուղերը պետք է գազաֆիկացվեն: Մենք ուզում ենք ծրագրի մեջ ներառել նաև դպրոցը, որ միջնակարգ դպրոցը նույնպես գազաֆիկացվի, որովհետև մեր գազի խողովակը հենց մոտ 100 մետր հեռավորության վրա է:

Մոտ 1100 բնակիչ ունեցող Մելիքգյուղում երկար էին սպասել կապույտ վառելիքին: Մինչև գարուն ընդունման-հանձնման աշխատանքները կավարտեն, ցանցը կհանձնեն «Գազպրոմ Արմենիային», որից հետո բնակիչները կկարողանան բաժանորդ դառնալ: Համայնքապետարանում արդեն 80 ընտանիք հերթագրվել է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ