Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն

Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 1-ի և 4-ի ցերեկը, 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 1-ի ցերեկը, 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ը սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ