![]()
Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից այսօր հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։ Այս մասին գրում է Aliq.ge կայքը։
![]()
Սաակաշվիլին դատավորին ու դահլիճում հավաքվածներին դիմել է ուկրաիներենով և ցույց տվել, թե այժմ ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում։ «Ներողություն հակաէթիկական պատկերի համար: Ինձ տանջում են և թունավորում»,- ասել է Սաակաշվիլին՝ շապիկի տակից ցույց տալով հյուծված, վտիտ մարմինը։
![]()
«Ես ուզում եմ դիմել ձեզ, ես հպարտ եմ, որ բոլորը հիանում են ուկրաինացի ժողովրդով, հպարտ եմ, որ նախագահը Զելենսկին է… Ես բացարձակապես համոզված եմ մեր հաղթանակում: Բայց, եթե ես չապրեմ մինչև հաղթանակը, որը շատ մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում: Այն պատկանում է Ուկրաինային… Փառք Ուկրաինային, մահ մեր թշնամուն»,- ասել է երրորդ նախագահը:
![]()