![]()
Բելգիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանին հորդորելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը:
Այս մասին ասվում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի «Թվիթեր»-ի միկրոբլոգում:
«Բելգիայի դաշնային խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման համար և Ադրբեջանի իշխանություններին կոչ անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,- նշված է գրառման մեջ:
![]()