Բաքվի էքսպանսիոնիզմը Հայաստանի Հանրապետության նկատմամբ պետական ծրագրային բնույթ է ստանում. APA-ն «Ճանաչիր Արևմտյան Ադրբեջանը» շարք է սկսում, որում որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնում է ՀՀ տարածքը

Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ պետական ծրագրավորված բնույթ են ստանում։

Պետության հովանու ներքո գործող APA.az գործակալությունը «Ճանաչիր Արևմտյան Ադրբեջանը» վերտառությամբ նոր շարք է սկսում, որում որպես «Արևմտյան Ադրբեջան» են ներկայացվում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքները։

Ըստ APA-ի, շարքի նպատակն է ծանոթացնել ադրբեջանցիներին, հատկապես նրանց մատաղ սերդնդին «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի, ավանդույթների և պատմության հետ։ Շարքի առաջին «ռեպորտաժը» «նվիրված է» Կապանին, որը APA-ն ներկայացնում է, որպես «Գաֆան» և այնտեղ գտնվող հայկական սրբավայրերին։

APA-ին հյուրընկալած ոմն «պրոֆեսոր» Բայրամով, ով, ըստ գործակալության, ծագումով «Գաֆանից» է, պնդում է, որ Կապանում գտնվող հայկական սրբավայրերը «բնավ էլ հայկական չեն, այլ հին ալբանական են»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ