«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից 10 հոգի և տնօրենը այս պահին քննարկման են տեսչական մարմնի հետ

Այս պահին «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են անում և դեմ են արտահայտվում տոնավաճառի գործունեությունը դադարեցնելուն։

Նշենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնից երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել էին, որ այսօր կասեցվելու է տոնավաճառի գործունեությունը։ Բանն այն է, որ տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։ Տեսչական մարմինը ժամանակ էր տրվել թերությունները շտկելու համար, սակայն տնտեսվարողը տեսչական մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։

Տոնավաճառի աշխատողները պնդում են, որ չեն թողնելու դադարեցվի տոնավաճառի գործուենությունը։ Ըստ նրանց՝ տոնավաճառում չկան պայթույնավտանգ նյութեր, իսկ տեսչականի թերացումները կարող են լուծել 2 ամսում, եթե իրենց այդ ժամանակը տրվի։

Տոնավաճառի աշխատակիցներին հանդիպեց նաև տոնավաճառի տնօրենը, ով հանդես եկավ հայտարարությամբ, և նշեց՝ «Մեզ մոտ տեսչական մարմնից եկել են, որպեսզի խոսենք պայմանավորվենք, թե ինչ պետք է անենք։ 10 հոգի պետք է մասնակցեն տեսչականի հետ քննարկմանը ինձ հետ միասին»։,- ասաց նա։

Ըստ տնօրենի՝ տեսչականը նաև երեկ երեկոյա է եկել տոնավաճառ, նորիս ուսումնասիրել տարածքը։

Այս պահին տոնավաճառի 10 աշխատակիցները, տնօրենը հանդիպում են տեսչական մարմնի աշխատակիցներին։ Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ