Բաքվից ավտոբուսով Լաչինի միջանցքը փակելու նպատակով ժամանած ուսանողներին նվերներ ու քաղցրավենիք են բաժանել

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման 51-րդ օրը Ադրբեջանի Երիտասարդության օրվա շրջանակներում Ադրբեջանի կառավարական RİİB կազմակերպությունը միջոցառում է անցկացրել Շուշիում։ Բաքվից ավտոբուսով Լաչինի միջանցքը փակելու նպատակով ժամանած ուսանողներին նվերներով պայուսակներ ու քաղցրավենիք են բաժանել։

Այս ուսանողներն Ադրբեջանի կառավարության հրահանգով շրջափակում են Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդու։ Նման էքսկուրսիան սրտխառնոց է առաջացնում»,-  գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլ:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ