Արարատի մարզում կեղծել են հայտնի ապրանքանիշների օղիներն ու կոնյակները. ոստիկանություն

Արարատի մարզի Դալար գյուղի տարբեր տներում հանրաճանաչ ապրանքանիշների կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստել և իրացրել Հայաստանի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Գյուղի մի քանի տանը զննությամբ հայտնաբերվել են տարբեր տարողության ու հանրաճանաչ ապրանքանիշների կեղծ օղիներ ու կոնյակներ, շշերի խցաններ և դրանց համար նախատեսված դեկորատիվ թիթեղներ, հանրաճանաչ ապրանքանիշների կոնյակի և օղու դատարկ շշեր, ակցիզային կեղծ դրոշմանիշներ և այլն»,– ասված է հաղորդագրությունում։

Դեպքերի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթներ են նախաձեռնվել։

Հանգամանքները պարզվում են։

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ