![]()
Երևանում բացվել է դանիացի միսիոներ, մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ Մարիա Յակոբսենի անվամբ փողոց: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Փողոցի պաշտոնական անվանակոչումն ազդարարվել է Մարիա Յակոբսենի անունը կրող անվանատախտակի բացումով, որին մասնակցել է նաև հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը:
Բացման ներկա են եղել նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը, Մարիա Յակոբսենի ժառանգները:
Հենց Մարիայի շնորհիվ էր, որ Հայոց ցեղասպանության տարիներին փրկվեցին հազարավոր հայ մանուկների կյանքեր, իսկ Լիբանանի «Թռչնոց բույն» որբանոցը գաղթական ու ծնողազուրկ հայ երեխաների համար դարձավ նրանց երկրորդ տունը:
![]()