![]()
Հունվարի 27–ին Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողի աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նույնականացման գործընթացի պատասխանը հայտնի կլինի մեկ-երկու օրից։
Աճյունը դուրս է բերվել Ներքին Հանդի ուղղությունից։ Վահե Թորոսյանը սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։
![]()