«Շուրջ երեսուն տարի պետականություն ունեցող երկրում, ինքնիշխանություն ունեղող երկրում ՀՀ քաղաքացիները երդվել են անմնացորդ ծառայել Ռուսաստանի դաշնությանը».Գարեգին Միսկարյան

 

Գարեգին Միսկարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Իսկ դուք գիտեի՞ք, որ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական զորքերում ծառայության անցնող ՀՀ քաղաքացիները, այսպես ասած, «պրիսյագը ընդունելուց», երդվում են անմնացորդ ծառայել Ռուսաստանի դաշնությանը: Ու դա շուրջ երեսուն տարի:
Երկու օր առաջ ասում էի՝պետականություն չենք ունեցել, Լևոն տեր Պետրոսյանին սուրբ կովի տեղ պաշտող զանգվածը քոչարյանականների, սերժականների ու քվազի ազգայնականների հետ հարձակվել էր ֆեյսբուքիս:

Պետականություն ունեցող երկրում, ինքնիշխանություն ունեղող երկրում օտար պետությանը ծառայելու երդում տվածներին ցմահ կդատապարտեին որպես պետական դավաճանի: Լևոնը, Քոչարյանը, Սերժը, ՀՀ ազգային անվտանգությունը սրա մաաին չեն իմացե՞լ: Իհարկե իմացել են: Ավելին, թերևա իրենք էլ են երդվել:

Այո, մենք ժողովրդից նոր-նոր վերածվում ենք ազգի, գաղութից նոր-նոր վերածնվում ենք որպես ազգային պետություն, բայց դեռ շատ հացուպանիր պիտի ուտենք:
բարի լույս Հայաստան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ