Ադրբեջանի ԱԳՆ-ը քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրան մեկնելուց

Ադրբեջանի ԱԳՆ-ը դիմել է Իրան մեկնել ցանկացող քաղաքացիներին.

«Հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետությունում տիրող անկայուն իրավիճակը և Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչությունը՝ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել Իրան. նրանք, ովքեր որոշել են գնալ, խորհուրդ է տրվում ցուցաբերել ծայրահեղ զգուշություն»,- հայտնում է Report-ը:

Հիշեցնենք ՝ օրեր առաջ առավոտյան՝ ժամը 8:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Դեսպանատան պաշտպանության պատասխանատու աշխատակիցը` Օրխան Ասկերովը, մահացել էր, ևս մեկը վիրավորվել էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ