![]()
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվի Սաբունչի գյուղում պայթյուն է որոտացել։ Պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով։
Պայթյունի հետեւանքով տանը կոտրվել են ապակիներ, փլուզվել է լոգարանի առաստաղը։ Միջադեպի ժամանակ տանը Պակիստանից և Հնդկաստանից ուսանողներ, ովքեր տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։
Հաղորդվում է, որ նրանք Օդլար Յուրդու համալսարանի ուսանողներ են և վարձով են ապրում։
Տուժածները հոսպիտալացվել են։
Գործը նախաքննության փուլում է։
![]()