ՀՀ-ում նախկին, ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել ամբոխի կողմից

Ռուսաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել մի խումբ ցուցարարների կողմից, որոնք վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

ՌԴ ԱԳՆ մուտքի մոտ, որտեղ ՌԴ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը եկել էր հավատարմագրեր հանձնելու, մի խումբ կրեմլամետ ցուցարարներ վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման՝ զենքեր է սկսել մատակարարել Կիևին, ներառյալ մարտական տանկեր, ինչպես նաև Մոսկվայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել, ինչը հանգեցրել է երկու պետությունների միջև լարվածության նոր աճին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ