Երբևէ Իսրայելում հայերը նման հարձակման չէին ենթարկվել

Երուսաղեմում հայերի և ծայրահեղ հրեաների միջև բախումները վերջին երեք ամիսներին ինտենսիվացել են։ Շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, երեկոյան մի խումբ ծայրահեղ հրեաներ փորձել են պատրիարքարանի դրոշը վայր իջեցնել և ծեծկռտուք է եղել հայ երիտասարդների և ծայրահեղական հրեաների վրա։

Դեպքի ժամանակ ոստիկաններ են եկել, որոնք շատ կոշտ են վարվել հայ երիտասարդների հետ, ուժեղ հարվածներ են հասցրել նրանց եւ բերման ենթարկել:

Հայ երիտասարդներից մեկին պահել են ոստիկանությունում մեկ օր եւ միայն կիրակի է ազատ արձակել, այն էլ այն բանից հետո, երբ Հայոց պատրիարքարանը որոշակի ճնշում է գործադրել եւ ստիպել ոստիկանությունն ավելի օբյեկտիվ լինել:

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է «Իսրայելահայեր» խմբագիր, Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ