![]()
Մի քանի ժամ առաջ դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել են Պատրոն Դավիթի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել
Այս պահին Դավիթ Գալստյանն ու իր փաստաբանը գտնվում են Ազգային անվտանգության ծառայությունում: Թե ինչ գործով են նրան հրավիրել, առայժմ չի հաջողվել պարզել:
Ինչպես InfoPort.am-ը ավելի վաղ հայտնել էր` ԱԱԾ-ում Դավիթ Գալստյանի նկատմամբ չորս վարույթ է քննվում, որոնք կապված են ՀՀ ՊՆ-ին զենքի մատակարարման գործընթացների հետ։
![]()