Ադրբեջանը կարող է Եվրոպային հարյուր տարի էներգիայով ապահովել. Ալիև

Ադրբեջանը ուղիղ մեկ դար՝ հարյուր տարի, կարող է Եվրոպային էներգիայի հուսալի մատակարար լինել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիա կատարած այցի ժամանակ։

«Մեր երկիրն ունի բավականաչափ էներգիա, որպեսզի բավարարի Եվրոպայի կարիքները առաջիկա հարյուր տարում», — ասել է նա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ։

Օրբանն իր հերթին հիշեցրել է, որ Ադրբեջանը խոստացել է կրկնապատկել Եվրոպա մատակարարվող բնական գազի քանակը մինչև 2027 թվականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ