Դատավորը որդեգրման գործով կայացրել է չհիմնավորված վճիռ. ԲԴԽ-ն դադարեցրել է Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները

ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությամբ ԲԴԽ-ի կողմից որոշում է կայացվել միջնորդությունը բավարարել:

Արդյունքում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտման հիմքով:

Դատավոր Սուքոյանը գործի քննության արդյունքում կայացված վճռով հաստատել է այնպիսի երեխայի որդեգրում, որը փաստացի ենթակա չի եղել որդեգրման:

Բացի այդ, Դատարանը՝ անտեսելով Ընտանեկան օրենսգրքի մի շարք հոդվածներ, վճռի եզրափակիչ մասում ներառել է տեղեկություններ որդեգրված երեխայի հոր անվան, հայրանվան և ազգանվան վերաբերյալ, այդ կերպ՝ վճռով որոշել է ամուսնության մեջ չգտնող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան հետ կապված հարցը, որպիսի լիազորություն դատարանին վերապահված չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ