Ինչպես են Իսրայելում հրեա ծայրահեղականները հարձակվում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի եւ հայերի վրա

Մովսես Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել որին կից գրել է.
Իսրայելում հրեա ծայրահեղականները հարձակվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի եւ հայերի վրա:
Մի շարք դիմակավոր ծայրահեղական հրեաներ Երուսաղեմում Հայոց պատրիարքարանի մոտակայքում սադրել են հայերին և փախել ոստիկանության ուղղությամբ:
Հայերը հետապնդել են նրանց, իսկ վերջիններս սկսել են բղավել՝ «տեռորիստական հարձակո՜ւմ, տեռորիստական հարձակո՜ւմ»։
Ոստիկանները կարծելով, որ հրեա ծայրահեղականների բղավոցները ճիշտ են, փակել են հայ երիտասարդների ճանապարհը՝ զենքերը պահելով նրանց վրա, ծեծել են մի քանիսին և, նրանցից Գևորգ Քահկէճեանին ձերբակալելով, տարել են ոստիկանություն այն մեղադրանքով, թե վերջինս հարձակվել է ոստիկանի վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ