Երկրին մոտեցող գիսաստղը տեսանելի կլինի բնակիչներին

Հյուսիսային կիսագնդի բնակիչները գիշերային երկնքում անզեն աչքով կարող են տեսնել C/2022 E3 (ZTF) գիսաստղը, հայտնում են աստղագետները։ Աստղադիտակի օգնությամբ կարելի է տեսնել գիսաստղի պոչը։ Աստղաֆիզիկոսները հայտնում են, որ ունի կանաչավուն երանգ։ C/2022 E3 գիսաստղը հայտնաբերվել է 2022 թվականին։

Երկրից 50 հազար տարվա նվազագույն հեռավորության վրա այն նկատելի կլինի 2023 թվականի փետրվարի 1-2-ը։ Տիեզերական օբյեկտի հեռավորությունը Երկրից կկազմի 42 միլիոն կիլոմետր՝ չորս անգամ պակաս Արեգակից եղած միջին հեռավորությունից։

Այդ ժամանակ էլ Երկրից դիտորդների տիեզերական օբյեկտը կունենա իր առավելագույն պայծառությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ