«1.5 մլն հայերը բավական չէի՞ն». բողոքի ակցիա՝ Լոս Անջելեսում

Երեկ Հարավային Քալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչները երթով շարժվել են դեպի Ադրբեջանի հյուպատոսություն՝ իրազեկելով Արցախի շրջափակման մասին, ինչպես նաև դատապարտելու ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ֆինանսավորումը:

«Լռությունը համաձայնություն է», «1.5 մլն հայերը բավական չէի՞ն» և այլ պաստառներով փողոց դուրս եկած ամերիկահայերի ակցիան տևել է մի քանի ժամ: «Վերջին 49 օրերի ընթացքում արցախցիները մատնվել են սովի ու սառչելու, մինչդեռ աշխարհն աչք է փակում։

Ե՞րբ է աշխարհը հասկանալու, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է այսօր»,- նշել է միջոցառման կազմակերպիչ Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ