![]()
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին` ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։
Հիշեցնենք Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ շեշտելով՝ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասն, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։
Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն այսօր Արցախի անվտանգության խորհուրդը քննարկել է ընդլայնված նիստում և ընդգծել՝ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը:
![]()