«Մակրոնը պետություն ղեկավարելու որակավորում չունի». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բավարար որակավորում չունի պետություն ղեկավարելու համար։

«Անձը, ով կանգնած է Ֆրանսիայի գլխին, չունի պետության ղեկավար լինելու որակավորումը: Տեսեք, նրանք շահագործում են աֆրիկյան երկրները:

Մալին Ֆրանսիայի հետ հարաբերությունների լիակատար խզման մեջ է: Բուրկինա Ֆասոն վերջնաժամկետ է տվել. «Մեկ ամսից մենք չենք ցանկանում այստեղ տեսնել ֆրանսիացի զինվորներին»: Ենթադրում եմ՝ նույնը կանի Տոգոն»,- ասել է Էրդողանը՝ Star-ի հետ զրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ