Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր. ՊՆ

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության: Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկնրի հսկողության տակ. Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք՝ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում էր ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ