![]()
2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կմեկնի ՀՀ ԱԺ պատվիրակությունը։ ՌԴ մեկնող պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Անդրանիկ Քոչարյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սոֆյա Մնացականյանը։
Նրանք կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների (կոմիտեների) նախագահների խորհրդակցությանը։
![]()